Ո՞ւմ է մարմնավորելու Վլադ Սոկոլովսկին «Թակի՛ր իմ դուռը» սերիալի ռուսական տարբերակում

Օրերս լուրեր են տարածվել, որ Վլադ Սոկոլովսկին նկարահանվելու է «Թակիր իմ դուռը» ֆիլմի ռուսական տարբերակում։ Հայտնի է դարձել, թե ում է մարմնավորելու դերասանը։

Երգիչը Super.ru-ին ասել է, որ խաղալու է Սերկան Բոլաթի ընկերոջ՝ Էնգինի (ֆիլմում՝ Օլեգ) դերը: «Ես լսումների եմ մասնակցել երկու դերի համար՝ գլխավոր հերոսի և նրա լավագույն ընկերոջ՝ Օլեգի: Ներքուստ ես ինքս զգացի, որ ինձ ավելի շատ դուր է գալիս Օլեգի կերպարը։ Այս հերոսը անմիջապես կանչեց ինձ։ Ես դա հասկանում եմ, քանի որ սարկազմը և ընդհանրապես հումորն ինձ շատ բնորոշ է»,- ասել է նա։

Ի դեպ, ոչ վաղ անցյալում հայտնի դարձավ, որ ադապտացիայի մեջ կհայտնվի նաև Թինա Կանդելակիի 22-ամյա որդին՝ Լեոն։ Թե կոնկրետ ում դերով է նա ներկայանալու, դեռ գաղտնիք է։