Նատալի Փորտմանը մեկնաբանել է ամուսնու դավաճանությունը. «Բենջամինի սիրավեպը հիմար կապ էր»

Նատալի Փորտմանն ու նրա սիրելին՝ Բենջամին Միլպյեն, դժվարին շրջան են ապրում իրենց հարաբերություններում։ Մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ տղամարդը դավաճանել է դերասանուհուն 25-ամյա էկոակտիվիստ Կամիլ Էթյենի հետ։

Ըստ ինսայդերների՝ դերասանուհին իրեն «նվաստացած» է զգում, սակայն չի պատրաստվում ամուսնալուծվել։ «Նատալին կարծում է, որ Բենջամինի գայթակղությունը կարճ և հիմար կապ էր, որը նրա համար ոչինչ չի նշանակում», – Us Weekly-ին ասել է աղբյուրը: Այժմ Փորտմանը «ցանկանում է հասկանալ, թե արդյոք նա կարող է վերականգնել իր վստահությունն ամուսնու հանդեպ» և համոզվել, որ իրենց երեխաները «չեն մեծանա քայքայված ընտանիքում»:

Մեկ այլ աղբյուր պնդում է, որ Նատալին դեռ չգիտի, թե արդյոք կարող է ներել Բենջամինին կատարվածից հետո։ «Հենց հիմա նրանք խոսում և աշխատում են այդ ամենի շուրջ՝ հանուն իրենց երեխաների», – ասել է անանուն աղբյուրը։

Ֆրանսիացի պարուսույցի և դերասանուհու ծանոթությունը տեղի է ունեցել 2010 թվականին` «Սև կարապ» ֆիլմի նկարահանումների ժամանակ (հենց այդ դերի համար է Փորտմանը ստացել «Օսկար»՝ որպես լավագույն դերասանուհի)։ Երկու տարի անց նրանք ամուսնացել են գաղտնիության պայմաններում։ Եվ, ի դեպ, այդ ժամանակ արդեն ծնվել էր զույգի առաջնեկը՝ Ալեֆը։ Իսկ 2017 թվականի փետրվարին լույս աշխարհ է եկել նրանց դուստրը` Ամալյան: