Մահացել է երգիչ Մկրտիչ Մկրտչյանը

61 տարեկանում կյանքից հեռացել է երգիչ, ազգագրական երգերի կատարող, Արցախյան ազատամարտի մասնակից, 44-օրյա պատերազմում բազմաբեկորային վիրավորում ստացած Մկրտիչ Մկրտչյանը (Մակիչ)։

Հայտնի է, որ երգչի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել, նա երկարատև բուժում էր ստանում:

Մկրտիչ Մկրտչյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ժամը 18:00-ից՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 6-ին, ժամը 14։00-ին՝ «Եռաբլուր» պանթեոնում: