Մեգան Ֆոքսը խոստովանել է, որ կորցրել է երեխային

Մեգան Ֆոքսը թողարկել է բանաստեղծությունների ժողովածու, որը կոչվում է Pretty Boys Are Poisonous: Իր աշխատանքներից մեկում դերասանուհին պատմել է, որ կորցրել է դստերը։

The Transformers-ի աստղը գրում է. «Մահճակալի ձեր կողմում ուլտրաձայնի արդյունքն է՝ տասը շաբաթ և մեկ օր: Ի՞նչ եք կարծում, եթե նա կարողանար, նա հրաժեշտի գրություն կթողնե՞ր»: Նաև իր մեկ այլ բանաստեղծության մեջ դերասանուհին կիսվում է. «Բայց եկել է հրաժեշտի ժամանակը: Ես փակում եմ աչքերս և պատկերացնում, թե ինչպես եմ քեզ պահում կրծքիս մոտ, երբ դու պոկվում ես ինձանից: Ես ցանկացած գին կվճարեի, ասա՝ ո՞րն է նրա հոգու փրկագինը»։ Էջերում պատկերված էր նաև մի կին, ով երեխային գրկում էր։

Հիշենք, որ տարեսկզբին համացանցում սկսեցին խոսել Մեգան Ֆոքսի և Machine Gun Kelly-ի բաժանման մասին։ Խոսակցություններ կային, որ երաժիշտը դավաճանում է դերասանուհուն: Չնայած բոլոր բամբասանքներին՝ զույգին, այնուամենայնիվ, հաջողվել է պահպանել հարաբերությունները։ Ճիշտ է, նրանք դեռ չեն շտապում ամուսնանալ։ Us Weekly-ի փոխանցմամբ՝ աստղերը կրկին հետաձգել են հարսանիքը։