Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 10-ամյա դուստրը որոշել է իրեն փորձել նոր մասնագիտության մեջ

Կարծես շուտով ստիպված կլինենք էլ ավելի հաճախ խոսել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դստեր՝ 10-ամյա Նորթի մասին։ Աղջիկը որոշել է ուժերը փորձել դերասանական ոլորտում, հայտնում է Daily Mail-ը։

Մինչ բոլորը սպասում են իր առաջին՝ «Elementary School Dropout» ալբոմի պրեմիերային, աղջիկն արդեն հասցրել է միանալ «Առյուծ արքան» պիեսի աստղային դերասանական կազմին, որը նվիրված է Դիսնեյի հայտնի ֆիլմի 30-ամյակին։ Պրեմիերան նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին Լոս Անջելեսի Hollywood Bowl-ում։ Դեռ հայտնի չէ, թե ինչ դեր է խաղալու երիտասարդ Ուեսթը։

Ի դեպ, մենք վերջերս գրել էինք, որ Նորթը դարձել է TikTok-ի աստղ և այժմ մեծ գումարներ է վաստակում այնտեղ։