Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023»-ին ելույթ կունենա 8-րդը

Նոյեմբերի 20-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի բացման արարողությունը։ Մասնակից 16 երկրների պատվիրակությունները քայլեցին կարմիր գորգով։

Աղջիկները մասնակցել են նաև փոքրիկ հարցազրույցների՝ պատմելով իրենց հույզերի և տպավորությունների մասին: Աղջիկները նաև ընդգծել են՝ ուրախ են, որ ներկայացնելու են Հայաստանը: Բացման արարողությունից հետո պարզ է դարձել, որ մեր ներկայացուցիչները մրցույթում ելույթ են ունենալու 8-րդը։

Հայաստանը ներկայացնող Yan Girls-ի օգտին կարող եք քվեարկել նաև Հայաստանից։ Քվեարկությունը կմեկնարկի նոյեմբերի 24-ից՝ jesc.tv կայքում, որտեղ կլինեն բոլոր ելույթների կարճ տարբերակները: Դրանք դիտելուց հետո միայն կարող եք քվեարկել Հայաստանի և ձեր նախընտրած երկու այլ մասնակցի օգտին: Ելույթներից հետո ձայները կվերածվեն միավորների: Մրցույթի արդյունքները կորոշվեն ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկությամբ (50/50 հարաբերակցությամբ):