«Մանկական Եվրատեսիլ 2023»–ում հաղթեց Ֆրանսիան, Հայաստանը 3-րդն է

Ֆրանսիայում կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2023» հեղինակավոր երգի մրցույթը, որի շրջանակում ազգային ժյուրիների և հեռուստադիտողների քվեարկության ընդհանուր արդյունքներով կրկին հաղթող է ճանաչվել Ֆրանսիան ներկայացնող Zoé Clauzure-ն ՝ «Cœur» երգով, նա ստացավ 228 միավոր։ 

Երկրորդ հորիզոնականում Իսպանիան է, 3-րդ տեղը զբաղեցրեց Հայաստանի ներկայացուցիչ «Yan Girls»-ը՝ 180 միավորով:

Հայաստանի ներկայացուցիչ Yan Girls խումբը կատարեց «Do It My Way» երգը: