Քլոե Քարդաշյանի ֆոտոշարքը՝ աստվածաշնչյան Եվայի կերպարով (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քլոե Քարդաշյանը tmrw ամսագրի շապիկին հայտնվել է համարձակ տեսքով: Ֆոտոշարքում Քլոե Քարդաշյանը նկարահանվել է աստվածաշնյան Եվայի կերպարով՝ բռնելով կարմիր խնձորը: 

Ամսագիրը, որի շապիկին պատկերված է Քարդաշյանը, կհրապարակի նաև նրա հետ հարցազրույց և ֆոտոշարք՝ ցուցադրելով 10 կերպար: Ընդհանուր առմամբ, հրատարակությունը նրան նվիրել է ավելի քան 100 էջ։ 

«Որքան մեծանում ես, այնքան ավելի ապահով և հարմարավետ ես զգում քո մարմնում և մարդկանց հետ»,-ասել է Քլոեն։