Մարտին Սկորսեզեն նշել է՝ դերասաններից ում է համարում կինոյի հանճար

Հոլիվուդյան ռեժիսոր և պրոդյուսեր Մարտին Սկորսեզեն ասել է, որ ամերիկացի դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն կինոյի հանճար է։ Նրան մեջբերում է IndieWire-ը։

National Board of Review Award մրցանակաբաշխության ընթացքում իր ելույթի ժամանակ կինոռեժիսորը նշել է, որ 23 տարվա ընթացքում հասցրել է դերասանի հետ աշխատել վեց ֆիլմում։ Սկորսեզեի խոսքով՝ Դի Կապրիոն կինոյի պատմության լավագույն դերասաններից է:

«Գիտեք, նա իսկապես կինոյի հանճար է, և դա երևում է նրա դեմքից… Նա անգամ բառ ասելու կարիք չունի. ամեն ինչ նրա մեջ է… Ես իսկապես գիտեմ, որ նա կինոյի պատմության մեծագույն դերասաններից մեկն է։ Շնորհակալ եմ նրան ամեն ինչի համար», – ասել է Սկորսեզեն: