Սելենա Գոմեսն ու Բենի Բլանկոն միասին ներկա են գտնվել «Էմմի» մրցանակաբաշխությանը

«Էմմի» 75-րդ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ նախորդ գիշեր (ի դեպ, ավելի վաղ անդրադարձել էինք հաղթողներին): Եվ այն հատկապես ուրախացրել է երկրպագուներին Սելենա Գոմեսի՝ իր սիրելիի՝ Բենի Բլանկոյի հետ համատեղ ելքով։ Չնայած զույգին արդեն նկատել էին միասին, նրանք առաջին անգամ էին պաշտոնական միջոցառման մասնակցում:

Համացանցում տեսանյութ է տարածվել արարողությունից, որում սիրահարները նախ միասին քայլում են շենքով, ապա նստում իրենց տեղերում։ Ի դեպ, աստղերը միասին չեն լուսանկարվել կարմիր գորգի վրա։ Լավ, ոչ միանգամից…

Հիշեցնենք, որ Սելենա Գոմեսը դեկտեմբերի սկզբին պաշտոնապես հաստատել էր իր սիրավեպը Բենի Բլանկոյի հետ։ «Նա ամենալավ բանն է, որ երբևէ պատահել է ինձ հետ: Վերջ: Այո, և նա ավելի լավն է, քան որևէ մեկի հետ, ում հետ նախկինում եղել եմ», – գրել էր երգչուհին այն ժամանակ: