Ամուսնալուծության մասին խոսակցությունների ֆոնին Հեյլի Բիբերը ցուցադրել է ամուսնական մատանին

Այս գարնան սկզբին Ջասթին և Հեյլի Բիբեր զույգի երկրպագուները ահազանգել էին ինսայդերական տեղեկությունների պատճառով, որ զույգը մոտ է ամուսնալուծությանը։ Սակայն Հեյլին Ինստագրամ սոցցանցում հերքել է դա։

Մոդելը սելֆի է հրապարակել, որի առաջին կադրում պատկերված է 500 հազար դոլար արժողությամբ հսկայական քարով ամուսնական մատանիով։ Իսկ ավելի ուշ նա հրապարակել է ամուսնու լուսանկարը իրենց ընտանի կենդանու հետ։ Այսինքն՝ ամեն ինչ անում է, որ ցույց տա, որ իրենք երջանիկ են։

Ի դեպ, People ամսագրի ինսայդերներն արդեն հաստատել են այն տեղեկությունը, որ զույգը խնդիրներ չունի. «Հեյլին և Ջասթինն իրենց հիանալի են զգում։ Ամուսնալուծության սպառնալիք չկա, թաքնված ճշմարտություն ևս»: