Անսպասելիորեն. Սքարլեթ Յոհանսոնը և Մայքլ Դուգլասը պարզվել է՝ ազգականներ են

Պարզվել է, որ հոլիվուդյան դերասան Մայքլ Դուգլասը «Սև այրի»-ի աստղ Սքարլեթ Յոհանսոնի ազգականն է, հայտնում է Daily Mail-ը։

«Finding Your Roots» հեռուստաշոուի ժամանակ հայտնի պատմաբան Հենրի Լուի Գեյթս կրտսերն ուսումնասիրել է հայտնի մարդկանց ծագումը։ Արդյունքում պարզվել է, որ Յոհանսոնի ԴՆԹ-ի տարրերը համընկնում են Դուգլասի ԴՆԹ-ի մի մասի հետ։ Դերասանը ուրախությամբ է մեկնաբանել անսովոր լուրը, սակայն Յոհանսոնը դեռ չի արձագանքել հեռավոր ազգականի հայտնաբերմանը։

Ավելի վաղ տաբլոիդները քննարկում էին ամենակորևոր արարողություններից մեկի՝ «Օսկար»-ի զվարճալի պահերը։ Այս անգամ անհարմար իրավիճակի հերոսուհին էր դարձել հենց Սքարլեթ Յոհանսոնը: