Սևակ Խանաղյանը, Խչոն և Ջանագան համերգ կունենան Մոսկվայում

Ապրիլի 27-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանում հայտնի հայազգի 3 երգչի՝ Խչոյի, Սևակ Խանաղյանի և Ջանագայի համերգը։ Երեքն էլ հայտնվել են թոփ չարթերում, այդ իսկ պատճառով փառատոնը կունենա «Chart Mix Project» անվանումը։ 

«Եվրատեսիլ 2018»-ի հայ պատվիրակ Սևակ Խանաղյանը համերգին նվիրված մամուլի ասուլիսում խոսել է սպասվող միջոցառման մասին: ««Dmovie production»-ի գլխավոր պրոդյուսեր Դավիթ Նավոյանի հետ որոշեցինք այնպիսի փառատոն կազմակերպել, որտեղ ելույթ կունենա ոչ թե մեկ-երկու, այլ երեք-չորս արտիստ։ Ապա զարգացրինք այդ գաղափարն ու եկանք այն եզրակացության, որ պետք է ներկայանանք այս կազմով և հիանալի շոու կազմակերպենք»,- խոստովանել է Սևակը:

Արտիստները տեղեկացրել են, որ հոկտեմբերին «Chart Mix Project»-ի մեծ համերգը կկայանա արդեն Երևանում: