Թեյլոր Սվիֆթը նոր ալբոմում անդրադարձել է իր և Քիմ Քարդաշյանի տարաձայնություններին

Թեյլոր Սվիֆթը նոր ալբոմում անդրադարձել է իր և Քիմ Քարդաշյանի տարաձայնություններին: «The Troubled Poets Department» ալբոմի 15 երգից երկուսը նվիրված են Քիմին և նրա նախկին ամուսնուն՝ Քանյեի Ուեսթին: Գրում է Vnews.am-ը:

Սվիֆթը վաղուց տարաձայնություններ ուներ Քիմի և Քենյայի հետ: «Երբ ես պատկերացնում եմ իմ հայրենի քաղաքը, այնտեղ քո բրոնզե արձանն է՝ ծածկված կեղծ արևայրուքով, իսկ դրա ներքո հուշատախտակը: Դու սպառնում ես ինձ հրել մեր դպրոցի աստիճաններից ցած»: Այս տողերով Սվիֆթը երգում է Էյմի անունով դպրոցական կռվարարի մասին: Եվ այդ մարդը, ըստ լրատվամիջոցների, «Քիմն» է: Ռեալիթի շոուների հայազգի աստղին նվիրված երկրորդ դիս-թրեքը կոչվում է «Cassandra»։ Հունական դիցաբանությունում Ապոլոնը սիրահարված էր Կասանդրային և մարգարեության զորությամբ օժտեց նրան, բայց երբ նա մերժեց Ապոլոնին, անիծեց։

Սվիֆթը երկար ժամանակ հերքել է Քարդաշյանի այն պնդումը, թե ինքն է թույլ տվել Ուեսթին՝ իր «Famous» երգում գռեհիկ արտահայտություններ ներառել իր հասցեին։ «Այդպիսով, նրանք սպանեցին Կասանդրային, որովհետեւ նա վախենում էր ամենավատից և փորձեց պատմել քաղաքին: Նրանք օձերով լցրեցին իմ խուցը: ես սրա համար ափսոսում եմ: Հիմա հավատու՞մ եք ինձ»: