Քանյե Ուեսթը սխալ մարդու է հարվածել՝ Բիանկա Ցենսորիին պաշտպանելու նպատակով

Բոլորը հիշու՞մ են, թե ինչպես է Քանյե Ուեսթը հարվածել Բիանկա Ցենսորիին վիրավորող երկրպագուին: Ինչպես պարզվում է, նա հաշվեհարդար է տեսել մի փոքր սխալ մարդու հետ…

TMZ-ը հայտնում է, որ մի խումբ ընկերներ նստած են եղել սեղանի մոտ, երբ ռեփերը մոտեցել է նրանց ու հարվածել… երկվորյակ եղբայրներից մեկին։ Բայց, իհարկե, ոչ նրան, ով անհանգստացրել է Բիանկային։ Տուժողները, ի դեպ, նույնպես սովորական մարդիկ չեն։ Մարկ և Ջոնի Հյուսթոնները Լոս Անջելեսում ունեն մի շարք աստղային ռեստորաններ: Հիասքանչ սերիա է, ո՞րն է հաջորդը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել օրերս։ Քանյեն և Բիանկան զբոսնել են Դիսնեյլենդով։ Ցենսորիների հանդերձանքը, ավանդույթի համաձայն, չափազանց սադրիչ է եղել։ Տղամարդը որոշել է օգտվել դրանից և ձեռքերին ազատություն տալ: