Հայտնի է դարձել՝ երբ կթողարկվի «Կաղամարի խաղը» սերիալի 2-րդ սեզոնը

Netflix հոսքային ծառայությունը հայտարարել է «Squid Game» սերիալի երկրորդ սեզոնի թողարկման մասին 2024 թվականի երկրորդ կեսին։ Այս մասին The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում ասել է ընկերության գործադիր տնօրեն Թեդ Սարանդոսը։

Թեդը չի նշել պրեմիերայի ստույգ ժամկետները, սակայն նշել է, որ տարվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կլինի բազմաթիվ նախագծերի նոր սեզոնների թողարկման համար։ Բացի «The Squid Game»-ից, հայտարարվել են նաև «Գիշերային գործակալ»-ի երկրորդ և «Cobra Kai»-ի վերջին սեզոնի, ինչպես նաև կշարունակվեն «Էմիլին Փարիզում» և Ռայան Մերֆիի «Հրեշը» նախագծերը:

Հիշեցնենք, որ «The Squid Game»-ի առաջին եթերաշրջանը սենսացիա էր առաջացրել։ 25 օրվա ընթացքում հարավկորեական թրիլլերը հավաքել է 111 միլիոն դիտում։ Սա ավելին է, քան ամերիկյան «Բրիջերթոնը», որն իր առաջին ամսում ունեցել է 82 միլիոն դիտում։