Հոլիվուդյան աստղեր, Spice Girls-ի վերամիավորում և գինի՝ 3000 ֆունտ ստերլինգ արժողությամբ․ ինչպե՞ս է անցել Վիկտորյա Բեքհեմի ծննդյան խնջույքը

Ապրիլի 17-ին Վիկտորյա Բեքհեմը 50 տարեկան  դարձավ։ Spice Girls-ի նախկին անդամը տարեդարձը նշել է շատ շքեղ։ Բրիտանացի լրագրողներն արդեն հաշվարկել են, որ տարեդարձի խնջույքը Վիկտորիայի և Դևիդի համար բավականին թանկ է արժեցել է՝ մոտ 250 հազար ֆունտ ստերլինգ: Այս մասին գրում է Vnews.am-ը:

Երեկույթը տեղի է ունեցել մասնավոր ակումբում՝ Oswald’s-ում՝ Բեքհեմների լոնդոնյան տնից ոչ հեռու: Ճաշացանկը հատուկ կազմվել է շեֆ-խոհարարի կողմից։ Ճաշատեսակներն առաջարկվել են Վիկտորիայի սիրելի գինիով՝ Chateau Mouton Rothschild-ով, որի մեկ շիշը արժե մոտ 3000 ֆունտ ստերլինգ, և համեմատաբար «համեստ» շամպայնով՝ մեկ շիշը մոտ 500 ֆունտ ստերլինգ:

Հյուրերի թվում Հոլիվուդի աստղերն էին` Թոմ Քրուզը, Եվա Լոնգորիան, աստղային շեֆ-խոհարար Գորդոն Ռեմզին, Գայ Ռիչին, Սալմա Հայեկը, Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին և Ջեյսոն Սթեթհեմը և, իհարկե, Spice Girls-ի բոլոր անդամները: