Քայլի Ջենները կիսամերկ լուսանկարվել է հագուստի իր բրենդի համար

Անցյալ տարեվերջին Քայլի Ջեները թողարկեց հագուստի իր սեփական ապրանքանիշը՝ Khy: Առաջին հավաքածուն ներկայացնում էր էկո կաշվից իրեր՝ դասական թրենչ վերարկուներից մինչև տաբատներ և տոպեր: Այժմ Kylie-ն ընդլայնում է ապրանքանիշի տեսականին և թողարկում ավելի ու ավելի շատ ապրանքներ: Օրինակ, օրեր առաջ նա հայտարարեց նոր ջինսե հավաքածուի՝ Drop 005-ի մասին, որը նա ցուցադրեց, իհարկե, իր վրա։

Գովազդային արշավում Քայլի Ջենները կիսամերկ է ներկայացել, քանի որ ամբողջ ուշադրությունը պետք է ուղղվի միայն ջինսե տաբատի վրա։ Եվ պետք է նշել, որ դա տվել է իր արդյունքը: Հետևորդները ոգևորված են գալիք հավաքածուով և անհամբեր սպասում են դրա թողարկմանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականին Քիմ Քարդաշյանն աշխարհին ներկայացրեց ներքնազգեստի իր SKIMS ապրանքանիշը։ Արդեն հագուստի առաջին հավաքածուից, որը կընդգծեր կազմվածքը և կթաքցներ դրա թերությունները, պարզ էր, որ այս ստարտափը դատապարտված է հաջողության։ 2022 թվականին SKIMS-ը Time ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ ընկերություններից մեկը։