Էնն Հեթուեյը պատմել է՝ ինչպես է համբուրվել 10 տղամարդու հետ՝ նկարահանումների համար

41-ամյա Էնն Հեթուեյը 2000-ականների սկզբին նկարահանման հրապարակում տարօրինակ փորձերի է մասնակցել։ Օսկարակիրը վերհիշել է կինոյում իր առաջին օրերը:

V Magazine-ին տված նոր հարցազրույցում նա ասել է, որ 20 տարի առաջ դերասանների համար նորմալ էր համարվում համբուրվելը՝ տեսախցիկի վրա համատեղելիությունը ստուգելու համար: Սա այսպես կոչված «քիմիական թեստն» էր։

«Ինձ ասացին՝ «Մենք այսօր 10 տղա ունենք և դու: Չե՞ս ուզում բոլորին համբուրել»։ Եվ ես մտածեցի՝ «Ինձ հետ ինչ-որ բան այն չէ՞, որովհետև ես չէի ուզում»: Ինձ թվում էր, որ դա զզվելի էր»,- հիշում է Էննը:

Princess Diaries-ի աստղը չի նշել այն ֆիլմերը, որոնք կիրառել են նման մեթոդներ։ Միաժամանակ Հեթուեյը նշել է, որ ոչ ոք չի փորձել վնասել իրեն։ Դերասանուհու խոսքով՝ այսպես է աշխատել ոլորտը: