Երբ հանձնվել էի և այլևս չէի ուզում պայքարել, ձեր աղոթքներն ինձ պահեցին. Զառա Արամյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը հաղթահարել է առողջական բարդ խնդիրն ու դուրս գրվել «Բեսթ լայֆ» հիվանդանոցից։

«Այն, ինչ արեցին այս կլինիկայում, դա ուղղակի անհավատալի և անհուսալի ճանկերից՝ ասել է, թե սրտի տրոմբից, ինձ փրկեցին…

Այսպիսի բժիշկների, բուժաշխատողների  անձնակազմ կարող է հավաքել միայն շատ մեծ սիրտ ու պրոֆի ունակություններ ունեցող իմ փայլուն ընկեր Գարիկ Մխիթարյանը։

Հատուկ խոնարհումս իմ սրտաբան Խաչիկ Համբարձումյանի։

Երբ հանձնվել էի և այլևս չէի ուզում պայքարել… ձեր աղոթքները ինձ պահեցին, սթափեցրին, մղեցին դեպի կյանք…
Այժմ նաև ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդանոցից և վերսկսում նորից ծնված կյանքս…
Շնորհակալ եմ ամեն մեկիդ, թող իմ սիրտը բաբախի բոլորիդ համար»,- գրել է նա։

Աղբյուր` Panorama.am