Թեյլոր Սվիֆթի նոր ալբոմի վաճառքը հասնում է օրական 1,6 միլիոն օրինակի

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի «The Tortured Poets Department» նոր ալբոմը վաճառքի առաջին օրը վաճառվել է 1,6 միլիոն օրինակով, այս մասին հայտնել է Billboard-ը:

Մինչ այս երգչուհու վաճառքի լավագույն մեկնարկը եղել է 2023 թվականի հոկտեմբերին՝ «1989 (Taylor’s Version)» ալբոմով։ Այնուհետև հինգ օրվա ընթացքում ռեկորդը հասել է 1 միլիոն օրինակի նշագծին։ Անցած շաբաթվա վերջին վաճառքը հատել է 1,65 միլիոն օրինակի սահմանագիծը։ «The Tortured Poets Department» ալբոմի վաճառքի առաջին շաբաթվա արդյունքները կհրապարակվեն ապրիլի 28-ին: Գրում է Vnews.am-ը:

Մինչ այս՝ ապրիլի 3-ին, ըստ Forbes ամսագրի Թեյլոր Սվիֆթը մտել էր մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակը։ 34-ամյա արտիստի կարողությունը գնահատվել է 1,1 միլիարդ դոլար. Սվիֆթը դարձել է առաջին կատարողը, որը միլիարդ դոլար է վաստակել միայն իր երգերից և կատարումներից։

Փետրվարին Թեյլոր Սվիֆթը արժանացել է Գրեմմիի «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում իր «Midnights» ալբոմի համար։ Այդ հաղթանակը Սվիֆթի կարիերայի չորրորդն էր այս անվանակարգում:

Նաև փետրվարին հաղորդվեց, որ Թեյլոր Սվիֆթը դարձել է 2023 թվականի «ամենավաճառվող» արտիստը։ Նա դարձել է պատմության մեջ առաջինը, որը չորրորդ անգամ գլխավորել է ամենամյա համաշխարհային վարկանիշային աղյուսակը։