Ամեն ինչ բնական է. Բեյոնսեն արձագանքել է իր արտաքինի վերաբերյալ քննադատություններին

Երգչուհի Բեյոնսեն չի հանդուրժել իր արտաքինի վերաբերյալ հեյթերների բացասական վերաբերմունքը։ Արտիստը որոշել է նրանց ապացուցել, որ իր գլխավոր առավելություններից մեկը բնությունից է։

Աստղը թողարկել է մազերի խնամքի կոսմետիկայի սեփական շարքը։ Սրանից հետո համացանցում հայտնվեցին մեկնաբաններ, ովքեր ասացին, որ Բեյոնսեին այս հարցում չի կարելի վստահել։ Երգչուհին, իբր, անընդհատ պարիկ է կրում։

Ասեկոսեները ցրելու համար հայտնին սկզբից մինչև վերջ ցույց է տվել, թե ինչպես է մազերը լվանում վարսավիրանոցում։ Որպեսզի ոչ ոք հարց չունենա։

Բացատրելով տեսանյութը՝ Բեյոնսեն պատասխանել է տարածված այն համոզմունքին, որ պարիկները կրում են մազեր չունեցող մարդիկ։ «Սա ինչ-որ անհեթեթություն է, և դա ոչ մեկին չի վերաբերում», – ասել է աստղը:

Միևնույն ժամանակ, նրա հայրը՝ Մեթյու Նոուլզը, TMZ-ին ասել է, որ իր դուստրը գիտի, թե ինչպես պահել իր մազերը գեղեցիկ և առողջ։ Ի վերջո, նրանց ընտանիքը գրեթե քսան տարի ունեցել է հաջողած գեղեցկության սրահ։