«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղասպանության և երգչի ընտանիքի մասին

«Ազնավուր» հիմնադրամը լուսանկար է հրապարակել Հայաստանի ազգային հերոս, երգիչ Շառլ Ազնավուրի ընտանիքից և գրել. «Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։

Հայրս նույնպես այդ ժամանակ Թուրքիայում էր, և այդպես էլ հանդիպեցին։ Հայրս ռուսական անձնագիր ուներ, ինչը նրանց թույլ տվեց փախչել։ Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել, հալածվել են, կրակոցների պատճառով չեն կարողացել նավ բարձրանալ։ Նրանք այլ գաղթականների հետ փախել են Սալոնիկ, ապա ժամանել Ֆրանսիա»։