«Նրա մորական ընտանիքը կոտորվել է». Քրիստինա Ազնավուրը՝ Շառլ Ազնավուրի նախնիների մասին

Քրիստինա Ազնավուրը հրապարակել է սկեսրոջ՝ Շառլ Ազնավուրի և Ջորջ Քլունիի 2016-ին Հայաստանում արված արխիվային լուսանկարները:

«2016 թվականի ապրիլի 24-ին Շառլ Ազնավուրը Հայաստանում էր՝ այս ողբերգության կապակցությամբ ևս մեկ անգամ լսելի դարձնելու իր խորհրդանշական ձայնը՝ իր ժողովրդի հիշատակը բարձր ու հստակ տանելով աշխարհով մեկ։ Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել, մորական ընտանիքը կոտորվել է: Մինչև օրս մենք որևէ հետք չենք գտել։ Այրել, սպանել, ջնջել՝ քաղաքականություն, որը շարունակվում և կրկնվում է այսօր Ղարաբաղի հողի վրա։ Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, պարտավորվում ենք երբեք չմոռանալ և աշխատել հանուն արդարության և ճանաչման», – գրել է Քրիստինան: