«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, և նրանց, ովքեր ողջ են մնացել». Սերժ Թանկյան

«System of a Down» խմբի անդամ Սերժ Թանկյանը գրառում է կատարել՝ նվիրված հայոց ցեղասպանության զոհերի նիշատակին:

«Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ես ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, և նրանց, ովքեր ողջ են մնացել» ,- գրել է Թանկյանը՝ օգտագործելով «Մենք մինչ օրս այստեղ ենք» հեշթեգը: