Եվգենի Պետրոսյանը պատմել է՝ ինչպես են իր վրա հարձակվել հանցագործները

Կատակերգու Եվգենի Պետրոսյանն Ինստագրամ սոցիալական ցանցում հայտնել է, որ բախվել է հանցագործների։

Նրա խոսքով՝ ինքը քիչ էր մնում դառնար հանցագործների զոհը, ովքեր հեռախոսով են կապ հաստատել իր հետ։ «Նա Պետական ​​ծառայություններում գաղտնաբառ էր պահանջում, ես հրաժարվեցի, որովհետև իմ կողմնորոշումն ունեի, և կողքիս շատ խելացի խորհրդական էր նստած։ Խնդրում եմ զգոն լինել»,- ասել է հեռուստահաղորդավարը։

Եվգենի Վահանովիչը վիրավորական է անվանել այն, որ «հեռախոսով կողոպտում են նաև տարեցներին»։ Նա բացատրել է, որ ուզում է զգուշացնել տարեց մարդկանց, քանի որ հենց նրանք են ամենից հաճախ հայտնվում խաբեբաների թիրախում։