Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկան երկրպագուին

Երկու տարեկան տղա Թայլերը հալեցրել է Բեյոնսեի սիրտը` անվանելով նրան իր ընկերը։ Տեսանյութը տեսնելուց հետո երգչուհին ուշադրություն է դարձրել փոքրիկի վրա։

Երեխայի մայրը սոցիալական ցանցերում կիսվել է ուրախալի լուրով: Նա հրապարակել է որդու լուսանկարը՝ 42-ամյա աստղի գեղեցիկ ծաղկեփնջի կողքին։ «Պաշտոնապես ընկերներ», – գրել է Բեան:

«Ինտերնետի շնորհիվ Բեյոնսեն տեսավ տեսանյութը և Թայլերի համար ուղարկեց կապույտ ծաղիկների փունջ և նոր փափուկ խաղալիք: Եվ ամենաքաղցր ուղերձը, որը մեր ընտանիքն այժմ միշտ փայփայում է: Իր գրառման մեջ, որը նա սկսել է «Իմ ընկեր Թայլերին», նա գրել է. «Ես տեսնում եմ քո լուսապսակը, Թայլեր», – ասել է հպարտ մայրիկ Բեա Ֆաբրեգասը:

Անցյալ շաբաթ Բիան իր սոցիալական ցանցում հրապարակել էր Թայլերի տեսանյութը: Տեսանյութում երկու տարեկան տղան մորը հարցնում է, թե որտեղ է Բեյոնսեն։ Բեան պատասխանում է, որ ինքը տանն է։ Այնուհետև Թայլերը հարցնում է, թե արդյոք նա կարող է այցելել նրան: Մայրիկն ասում է, որ իրենք անձամբ չեն ճանաչում իրեն և նա մայրիկի ընկերուհին չէ: «Նա մեր ընկերն է», – ասում է Թայլերը մորը: «Բեյոնսեն իմ ընկերն է». տեսանյութն անհավանական տարածում էր գտել համացանցում։