Ժերար Դեպարդյեն կկանգնի դատարանի առաջ

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն հոկտեմբերին կկանգնի դատարանի առաջ՝ ֆիլմի նկարահանբման հրապարակում երկու կնոջ նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ կատարելու  մեղադրանքով:

Այս մասին գրում է The Guardian-ը, 75-ամյա Դեպարդյեն, որը հերքել է մեղադրանքները, նախօրեին Փարիզի ոստիկանական բաժանմունքում մի քանի ժամ հարցաքննվել է:

Ավելի ուշ Փարիզի դատախազությունը հայտարարություն է տարածել նրա վերաբերյալ, որ դերասանը «կանչվել է քրեական դատարան ներկայանալու»:

Դատավարությունը կսկսվի հոկտեմբերին, ասվում է հայտարարության մեջ։

Դեպարդյեն՝ Ֆրանսիայի ամենահայտնի դերասաններից մեկը, նկարահանվել է ավելի քան 170 ֆիլմում և միջազգային համբավ ձեռք բերել։