Չառլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից ի վեր առաջին անգամ վերադարձել է պարտականություններին

Մեծ Բրիտանիայի միապետ Չառլզ Երրորդը, որը բուժվում է քաղցկեղից, երեքշաբթի վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը, ինչը կասեցրել էր ախտորոշման մասին պաշտոնապես հայտարարելուց հետո:

75-ամյա միապետը փետրվարի սկզբին հայտնել էր, որ պայքարում է քաղցկեղի դեմ և շարունակում է բուժումը, գրում է CNN-ը:

Պարտականություններին վերադառնալուց հետո առաջին այցը եղել է Լոնդոնի  քաղցկեղի բուժման կենտրոն, որտեղ թագավորը հանդիպել է հիվանդներին և բժիշկներին:

Այցի ընթացքում նրան ուղեկցել է կինը՝ թագուհի Կամիլան: