Ինստասամկան խորհուրդներ է տվել աղջիկներին, ովքեր մտածում են քթի վիրահատության մասին

Ինստասամկան անձամբ գիտի, թե ինչպիսի խնդիրներ կարող են առաջանալ ոչ պրոֆեսիոնալ կոսմետոլոգների այցելելուց հետո։ Իր TikTok-ում բլոգերը խորհուրդներ է տվել բոլոր այն աղջիկներին, ովքեր մտածում են քթի վիրահատության մասին։

«Հենց նոր դուրս եկա կլինիկայից, որտեղ քթի խոռոչի ուլտրաձայնային հետազոտության էի: Ես ձեզ արդեն պատմել էի, որ ֆիլերը սխալ շերտի մեջ էին լցրել։ Այն տարածվել էր դեմքի տարբեր հատվածներ, տարբեր խորություններում ֆիլլերի մեկից երեք գնդիկներ կան, որոնք ինձ խանգարում են շնչել»,- խոստովանել է Ինստասամկան։

Ինչպես պարզվեց, այս տարվա սկզբին նա բարդությունների պատճառով դեմքից հեռացրել էր բոլոր ֆիլլերները։ Ավելի քան երեք տարի Դարիան (կատարողի իսկական անունը) տառապում էր շնչառության դժվարությամբ և նույնիսկ որոշել էր ռինոպլաստիկա անել, մինչև պարզեց խնդրի իրական պատճառները։