Սուպերբոուլի ժամանակ Bad Bunny-ի շոուն ռեկորդ է սահմանել

Օրերս տեղի ունեցած ամերիկյան ֆուտբոլի Ազգային լիգայի եզրափակիչը՝ Սուպերբոուլը, անակնկալներով լի էր: Խաղի ընդմիջման շոու ծրագիրը վստահված էր օսկարակիր, պուերտոռիկացի ռեփեր Բեդ Բաննիին: Նրա ելույթը սահմանել է ռեկորդ՝ դառալով ամենաշատ դիտում հավաքած Սուպերբոուլի շոուն՝ 135.4 միլիոն մարդ: Բեդ Բաննին Սուպերգավաթի պատմության մեջ առաջին երաժիշտն է, որն իր ելույթի ընթացքում երգել է բացառապես իսպաներեն։ Հայտնում է Fast News-ը:

Բեդ Բաննին ամբողջ ելույթը վերածել է իր հայրենիք Պուերտո Ռիկոյին նվիրված հզոր հարգանքի տուրքի: Նա ներկայացրել է էներգետիկ ելույթ՝ գովաբանելով Պուերտո Ռիկոյի մշակույթը: Շոուին ելույթ են ունեցել նաև Լեդի Գագան և Ռիկի Մարտինը:

31-ամյա ռեփերը կատարել է իր հիթերից շատերը, որոնց թվում էր նաև Շառլ Ազնավուրի «Hier encore»-ի երաժշտությունն ու դրանով ոգեշնչված «Mónaco» երգը: Վերջում ռեփերը հայտարարել է.

«Աստված օրհնի Ամերիկան»,- ու թվարկել Հյուսիսային և Հարավային Ամերիկայի մի շարք երկրներ։ Իսկ նրա ելույթի ընթացքում թիկունքում երևացող վահանակի վրա գրված է եղել՝ «Միակ բանը, որն ավելի ուժեղ է, քան ատելությունը, սերն է»։

Այս իրավիճակն առաջացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դժգոհությունը: Նա այն համարել է պատմության մեջ վատագույն ելույթներից մեկը: