Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինա-Մարտիրոսյանը, պարբերաբար արտահայտում է իր սերն ամուսնու հայրենիքի նկատմամբ: Նա հերթական անգամ այցելել է Հայաստան, և այս անգամ՝ ընկերուհիների՝ Արթուր Ջանիբեկյանի կնոջ՝ Էլինայի ու երգչուհի Ալսուի հետ: Գրում է BRAVO.am-ը:
Նրանք արդեն հասցրել են այցելել Գառնու տաճար, ուսումնասիրել են նաև Ազատ գետի տարածքում գտնվող Քարերի սիմֆոնիան:
«Ժամանել ենք մեր սիրելի, արևային և հյուրընկալ Հայաստան։ Եթե դեռ չեք եղել այստեղ, լսեք իմ խորհուրդը՝ սխալները պետք է ուղղել։ Հայաստանը սպասում է ձեզ։ Այստեղ հյուրերին շատ են սիրում։ Եվ չմոռանանք, որ Հայաստանում աշխարհի ամենահամեղ ջուրն է, ամենահյութալի խորովածը, լավագույն սուրճը, ամենահամեղ կոնյակը և ամենաջերմ գրկախառնությունները»,- գրել է Մարտիրոսյանի կինը:
Երգչուհի Ալսուն էլ նրա գրառումն այսպես է մեկնաբանել. «Մի խնդիր կա… Այստեղ դուք 2 օրում անպայման կգիրանաք 5 կգ-ով»:


















