Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը նշել են իրենց ամուսնության 15-ամյակը աշխատանքային այցով

Ուելսի արքայազնն ու արքայադուստրը նշել են իրենց ամուսնության 15-ամյակը աշխատանքային այցով: Զույգը այցելել է IntoUniversity կրթական բարեգործական կազմակերպությունը, որը նախկինում ֆինանսավորում էր ստացել իրենց հարսանեկան հիմնադրամից:

Օրվա համար 44-ամյա Քեյթ Միդլթոնը ընտրել է Roland Mouret-ի կապույտ բլեյզեր, շագանակագույն սվիտեր և համապատասխան ուղիղ տաբատ: Նա կերպարը լրացրել է Daniella Draper կախազարդով՝ զույգի երեք երեխաների անվան սկզբնատառերով: 43-ամյա Ուիլյամը հագել էր դասական կոստյում և կապույտ վերնաշապիկ:

Այցի ընթացքում թագավորական զույգը հանդիպել է բարեգործական կազմակերպության շահառուների հետ, մասնակցել վարպետության դասերի և բաց աստղագիտության սեմինարի:

Զույգն իրենց «Crystal Anniversary»-ի երեկոն անցկացրել է The Goring Hotel-ի ռեստորանում. այստեղ էր Քեյթը մնացել իր հարսանիքից մեկ օր առաջ: