Էդ Շիրանը որոշել է իր հետևորդների հետ կիսվել կյանքի որոշ նորություններով։ Եվ երաժիշտը անդրադարձել է դրա գրեթե բոլոր կողմերին։
Էդը գրառում է արել, որում մանրամասն նկարագրել է իր ապրած փոփոխությունները և նաև կիսվել իր առողջական վիճակով։
Երաժիշտը իր երկրպագուներին ներկայացել է նոր տեսքով։ Այժմ երկրպագուները որոշ ժամանակ նրան կտեսնեն կարճ մազերով։ «Այո, ես սափրեցի գլուխս։ Ես ուզում էի դա անել, որպեսզի կարողանամ նորից սկսել», – գրել է Շիրանը։
Էդը նաև իր առողջական խնդիրների մասին է խոսել հետևորդների հետ. «Անցյալ ամիս ես լիշայ ունեի, խորհուրդ չեմ տալիս, հիմա ես ապաքինվում եմ»։
Հետաքրքիր է, որ այս պատմությունների մեջ կային նաև երաժշտի կինոնախընտրությունների մասին նորություններ։ Էդը երկրպագուներին պատմել է, որ վերջապես կարողացել է դիտել «Stranger Things» սերիալի 4-րդ եթերաշրջանը։

















