34-ամյա մոդել Էմիլի Ռատակովսկին նկարահանվել է իր որդու՝ Սիլվեստրի հետ առաջին գովազդային արշավում։ Հինգամյա որդին, որին մոդելն ունեցել է պրոդյուսեր Սեբաստիան Բեար-Մաքքլարդի հետ ամուսնությունից, մասնակցել է Chanel-ի լուսանկարահանմանը։
Էմիլին Instagram-ում հրապարակել է իրենց տեսանյութը նկարահանման համար, ինչպես նաև համատեղ լուսանկարներ։ «Երբեք չափից շատ չի լինում», – գրել է Ռատակովսկին՝ անդրադառնալով որդու հետ անցկացրած ժամանակին։
Նոր արշավում մոդելը լուսանկարվել է ջինսերով, սպիտակ մարզաշապիկով և սև կիպ բաճկոնով՝ աքսեսուարներով՝ Chanel ժամացույցով, մատանիներով և վզնոցով։ Էմիլիի որդին հագել է սպիտակ տաբատ և սպիտակ վերնաշապիկ։ Տեսանյութում տղան վազում և զվարճանում է իր մոր հետ։















