Հրապարակվել է «Դրակուլա» սերիալի առաջին թրեյլերը

BBC-ն հրապարակել է Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպի նոր էկրանավորման առաջին թրեյլերը: Սերիալի սցենարը գրել են Մարկ Գետիսը և Ստիվեն Մոֆատը, ովքեր «Շերլոկ» սերիալի հեղինակներն են:

Երեք մասից բաղկացած մինի սերիալի գլխավոր դերակատարին կմարմնավորի Կլաս Բանգը: Սերիալում հանդես կգան նաև Ջոն Հեֆերնանը, Դոլլի Ուելսը, Ջոնաթան Արիսը և Ջոանա Սքանլանը:

Սերիալի գործողությունները ծավալվում են 1897թ. Տրանսիլվանիայում` կոմս Դրակուլայի դղյակում: BBC և Netflix ընկերությունների համատեղ նախագծի պրեմիերան տեղի կունենա ձմռանը: