Արմեն Ջիգարխանյանի ընկերը հայտնել է, թե ինչու է դերասանը տեղափոխվել հիվանդանոց

Դերասան Արմեն Ջիգարխանյանը պրոֆիլակտիկ հետազոտություն է անցնում հիվանդանոցում և շուտով տանը կլինի։ Այս մասին հայտնել է դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը։

Ավելի վաղ մի շարք ռուսական ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Ջիգարխանյանին հոսպիտալացրել են ծանր վիճակում և տեղափոխել վերակենդանացման բաժին։ Նաև նշվում էր, որ նրա մոտ սրացել են քրոնիկ հիվանդությունները։

«Արմեն Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում չէ։ Նա ամեն երկու-երեք ամիսը մեկ բուժզննում է անցնում։ Այժմ ձմեռ է մոտենում, որոշել ենք ամեն դեպքում հետազոտվել։ Երկու-երեք օրից նա տանը կլինի»,- ասել է Արթուր Սողոմոնյանը։