«Գահերի խաղը» սերիալի աստղը կտրուկ փոխել է իմիջը՝ զարմացնելով երկրպագուներին (լուսանկարներ)

Բրիտանացի դերասան Քիթ Հարինգթոնը կտրուկ փոխել է ոճը՝ շփոթության մեջ գցելով երկրպագուներին․ արտիստի նոր կերպարին անդրադարձել է Daily Mail պարբերականը՝ հրապարակելով լուսանկարներ։

Աղբյուրը մանրամասնում է, որ «Գահերի խաղը» հեռուստասերիալում Ջոն Սնոուին մարմնավորած դերասանը երկրպագուներին սովորաբար երկար մազափնջով և խիտ մորուքով է ներկայացել, սակայն այս անգամ աստղը որոշել է փոփոխություններ անել արտաքինի հետ և սափրվել է ու կարճ կտրել մազերը։

Պապարացիների լուսանկարներում երևում է, որ 33-ամյա դերասանը նոր սանրվածքով շան հետ զբոսանքի է դուրս եկել։

Նշվում է, որ դերասանի շատ երկրպագուներ ապշել են նման կտրուկ փոփոխությունից և նշել են, որ աստղն անճանաչելի է դարձել։