Street style. Դերասանուհի Մերի Երեմյանի նոր լուսանկարները՝ նորաձև լուծումներով

Դերասանուհի Մերի Երեմյանն այժմ եթերային զբաղվածություն չունի և իր ամբողջ ազատ ժամանակն անցկացնում է հանգստի և նորի բացահայտման փնտրտուքների մեջ։

Դերասանուհին պարբերաբար թարմացնում է Ինստագրամի իր էջը՝ հրապարակելով անձնական լուսանկարներ։ Մերիի միկրոբլոգին հետևելով՝ կարելի է ենթադրել, որ դերասանուհին մեծ ուշադրություն է դարձնում իր ոճին և աշխատում է մշտապես ներկայանալ ինքնատիպ և նորաձև լուքերով։

Լուսանկարներից մեկում Մերին ամառային, ծաղկավոր զգեստով է, որի վրայից կրում է կանաչավուն բաճկոն, մեկ ուրիշում դերասանուհին նախընրությունը տվել է ազատ ոճին՝ կրելով սպորտային տաբատ, սև վերնաշապիկ և ջինսե ժակետ, իսկ կերպարն ամբողջացրել արևային ակնոցի ու սև գլխաշորի օգնությամբ։