Valentine’s Day.«Սիրո խոսոտվանություն չի եղել»․Անդրանիկ Հարությունյանի և կնոջ 12 տարվա սիրո պատմությունը

Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ Showbiz.amը որոշեց զրուցել հայկական շոուբիզնեսի հայտնի զույգերի հետ ու ստանալ նրանցից իրենց ծանոթության պատմության, հարաբերությունների, զգացմունքների ու այլ «սիրային» հարցերի պատասխանները։ Նախապես կազմված հարցաշարին պատասխանել են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։

Այսպիսով, մեր ընթերցողներն ունեն հնարավորություն տեսնելու, թե ինչպես են նույն հարցերին պատասխանում հայտնի զույգերից յուրաքանչյուրը, որքանով են նրանք միմյանց ճանաչում, համընկնում են արդյոք նույն հարցի պատասխանները, երբ պատասխանում են կինն ու տղամարդը։

Հետևելով այս ռոմանտիկ հարցազրուցների շարքին, Showbiz.amի ընթերցողների համար պարզ կդառնա, թե հայտնիներից հատկապես ո՞ր զույգն է ամենաներդաշնակն ու միմյանց լավ ճանաչողը։

Դերասան Անդրանիկ Հարությունյանն ու նրա կինը՝ Մերի Հովհաննիսյանը, շոուբիզնեսյան ամենսիրված զույգերից են։
Դերասանի գեղեցիկ անակնկալները, շքեղ նվերներն ու անկեղծ խոսոտվանությունները միշտ հիացնում են այս զույգի երկրպագուներին։
Թե ինչպես 12 տարի առաջ «Կարգին հաղորդման» շնորհիվ ծանոթացան Մերին ու Անդրանիկն ու որն է իրենց խաղաղ, ներդաշնական ընտանեկան կյանքի գաղտնիքը, նրանք պատմեցին Showbiz.am կայքի հետ զրույցում։

Կպատմե՞ք՝ ինչ զգացիք նրա հետ առաջին հանդիպման ընթացքում:
Անդրանիկ․Հետաքրքրություն, հետո նոր արդեն մնացածը։
Մերի․Պետք է 12 տարի առաջ գնամ, վերհիշեմ․ սկզբից շփում ենք ունեցել սոցցանցով։ Հետո, երբ տեսա նրան, առանձնապես ոչինչ չզգացի, քանի որ գործնական էր։

Հիշո՞ւմ եք, թե երբ առաջին անգամ հանդիպեցիք նրան:
Անդրանիկ․Եթե ճիշտ եմ հիշում, «Կարգին հաղորդման» սքեթչերի նկարահանմանն էի հրավիրել՝ մի դրվագում նկարահանվելու համար։ Հենց այդտեղ էլ ծանոթացանք։
Մերի․Իհարկե, հիշում եմ․ առաջին հանդիպումը եղել է դեկտեմբերի 10-ին։

Ի՞նչ մտածեցիք նրա մասին:
Անդրանիկ․Միայն դրական բաներ մտածեցի նրա մասին առաջին հայացքից։
Մերի․Շատ եմ հարցազրույցների ժամանակ նշել, որ առաջինն իր մարդ տեսակն եմ գնահատում։

Ո՞րն է նրա բնավորության մեջ Ձեր ամենասիրելի և ոչ այդքան սիրելի գիծը:
Անդրանիկ․Ամենասիրելի գիծը բարությունն է, լավատեսությունը։
Միայն ու միայն մի բան կա, մի վատ գիծ, որի մասին չեմ ասի։
Մերի․Լավ հայր է, լավ ընկեր ու նվիրված մարդ։ Չեմ սիրում, երբ ասում է՝ գալիս եմ, անցնում են ժամեր, նա դեռ չկա։
Նյարդայնացնում է մեկ-մեկ ստելը։

Ի՞նչ է անում նա, երբ ցանկանում է ներողություն խնդրել Ձեզնից, Ձեր սիրտը շահել:
Անդրանիկ․Ես երբեք ոչինչ չեմ անում այնպես, որ ներողություն խնդրեմ, բայց բացի դա միշտ կարելիա կնոջից ներողություն խնդրել։
Մերի․Անկեղծ, նման պահեր չեն եղել։

Ձեր բնավորության ո՞ր գիծն եք դուք փոխել հանուն նրա:
Անդրանիկ․Ես ծնված օրվանից չեմ փոխվել երբեք, դե արտաքնապես փոխվել եմ, բայց բնավորության գծերը չեն փոխվել, որովհետև ես այնպիսին եմ, ինչպիսին կամ։
Մերի․Ոչ մի գիծ, քանի որ նրան հենց այսպիսին եմ դուր գալիս։

Ձեր կարծիքով ո՞րն է ձեր սիրո երջանկության բանաձևը:
Անդրանիկ․Կարծում եմ՝ ապրելն է։ Երջանիկ է նա, ով արթնանում է առավոտները։
Մերի․Ընկերական ենք շատ, եթե վիճում ենք, դա տևում է մի քանի րոպե։ Ես շատ եմ ասում՝ մենք քույր և եղբայր ենք, հենց դա էլ մեր երջանկության բանաձևն է։

Ո՞վ է առաջինը խոստովանել որ սիրում է:
Անդրանիկ․Այ դա չեմ հիշում, բայց կարծում եմ, բնականաբար, ես պետք է լինեմ։
Մերի․Սիրո խոսոտվանություն չի եղել, սկսել ենք շփվել, հասկացել ենք, որ ընտանիք պետք է կազմենք, և կազմել ենք։

Ո՞վ է ավելի էմոցիոնալ:
Անդրանիկ․Միանշանակ, ես։
Մերի․Ես։

Ո՞վ է ավելի ներողամիտ:
Անդրանիկ․Ես։
Մերի․Երկուսով։

Ո՞վ է ավելի շատ անակնկալներ սիրում:
Անդրանիկ․Անակնկալներ ավելի շատ սիրում է Մերին, բայց ցավոք սրտի, շատ ուշ-ուշ են լինում անակնկալները, ժամանակի բերումով, հասկանալի պատճառներով ուշ-ուշ են լինում։
ՄերիԵս։

Ո՞վ է ավելի խիստ երեխաների նկատմամբ:
Անդրանիկ․Ես եմ։ Ամեն անգամ Մերին ասում է՝  ջղայնացիր, ջղայնանում եմ, բայց ինձ ավելի շատ են սիրում։
Մերի․Խիստ չենք, ամեն ինչ չափի մեջ է։

Ո՞վ է ավելի շատ երես տալիս երեխաներին:
Անդրանիկ․Կրկին ես եմ, շատ եմ երես տալիս։
Մերի․Ես։

Ի՞նչ կմաղթեք Ձեր կնոջը, ո՞րն է Ձեր ամենանվիրական երազանքը կապված նրա հետ։
Անդրանիկ․Որպեսզի մինչև կյանքի վերջ միասին լինենք, ընդամենը դա, ուրիշ երազանքներ չունեմ։ Միասին վայելենք մեր կարճ կյանքը, երկար, բայց կարճ։
Մերի․Ամենակարևորը կյանքում առողջ լինելն է, Անդոն շատ բարի ու նվիրված մարդ է, ուզում եմ իր կողքի մարդիկ իր հանդեպ լինեն այնպիսին, ինչպիսին ինքն է։ Ունի շատ երազանքներ, ուզում եմ՝ իրագործվեն բոլորը։
Մեր գլխից անպակաս լինես, Անդրանիկ ջան։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան