«BTS»-ը կրկին գլխավորել է Twitter-ում ամենաշատ հիշատակվող երաժիշտների ցանկը

«BTS» հարավկորեական խմբի մասնակիցները չորրորդ տարին անընդմեջ գլխավորել են Twitter-ում ամենաշատ հիշատակվող կատարողների ցանկը, այս մասին հայտնում է NME-ն։ Սոցիալական ցանցի փորձագետները վերլուծություն են կատարել ու պարզել, որ 2020թ․-ին օգտատերերն ամենաշատը հետաքրքրվել են «BTS»-ի երաժիշտներով։

Twitter-ի հաշվետվության համաձայն՝ նախորդ տարի BTS-ի և K-pop երաժշտության մասին 6,7 միլիարդ թվիթ է արվել։ Սա տասը տոկոսով ավելի է 2019թ․-ի ցուցանիշից։

Արդյունքում հարավկորեական խմբի մասնակիցներն առաջ են անցել Քանյե Ուեսթից, Բեյոնսեից և Դրեյքից, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը։ Հետևում են մնացել նաև Արիանա Գրանդեն, Բիլի Այլիշը և Ջասթին Բիբերը։  

Որքան էլ տարօրինակ է, «BTS»-ի մասին ամենաշատ հրապարակումներն արել են Ինդոնեզիայի և Թաիլանդի բնակիչները, իսկ Հարավային Կորեայի բնակիչները միայն երրորդ տեղում են, նրանց հաջորդում են Ֆիլիպինների և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։ Փորձագետները հետաքրքրության աճ են նկատել Բրազիլիայում, Իսպանիայում, Թուրքիայում, Ֆրանսիայում և Սաուդյան Արաբիայում։