Հայկ Պետրոսյանն ամուսնացել է. լուսանկարներ

Դերասան Հայկ Պետրոսյանն ու սիրելին՝ Անին, ամուսնացել են։ Զույգն ամուսնությունը գրանցել է զագսում: Համացանցում լուսանկարներ են տարածվել, որտեղ Հայկն ու Անին «Just Married» (արդեն ամուսնացած) գրվածքով վերնաշապիկներով են, Անին նաև հարսի քող է դրել:

Արդեն երկար ժամանակ է, ինչ Հայկ Պետրոսյանի սիրտը զբաղված է: Այդ մասին երկրպագուներն իմացան դեռ նոյեմբերին, երբ դերասանի ընտրյալը՝ Անին, իր ֆեսյբուքյան էջում հրապարակեց իր և Հայկի լուսանկարը, ով Արցախյան երկրորդ պատերազմի օրերին ռազմաճակատում էր:
«Փաստորեն երկու ամիս առաջ չգիտեի՝ կարոտն ու սպասումն ինչ ա…»՝ ահա այս տողերով դեռ նոյեմբերին Անին խոստովանություն կատարեց սոցցանցում: