«Ու դեռ շարժվում է»․ պապարացիները նկատել են Անջելինա Ջոլիի կոդավորված դաջվածքը (լուսանկարներ)

Պապարացիները նկատել են հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիի «կոդավորված» դաջվածքը, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը:

Դերասանուհուն նկատել են Նյու Յորքի Արևելյան ափում, որտեղ նա այցելել է թանգարաններ, ռեստորաններ և իր նախկին ամուսնու տուն։ Ձեռքին արված «կոդավորված» դաջվաքի գրությունը՝ eppur si muove իտալերենից թարգմանաբար նշանակում է «ու դեռ շարժվում է»։

Խոսքերը պատկանում են աստղագետ Գալիլեո Գալիլեյին, որն ասել է․ «Երկիրը շարժվում է և այն տիեզերքի կենտրոնում չէ»։

Պապարացիների կողմից արված լուսանկարներում Անջելինա Ջոլին  կրում է սպիտակ շապիկ, երկար մուխրագույն կիսաշրջազգեստ և Salvatore Ferragamo ապրանքանիշի կաթնագույն կաշվե հողաթափեր՝ դրանք համադրելով կաշվե պայուսակի և պաշտպանիչ դիմակի հետ։