ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հրաշալի օր է: Այն որոշակիություն կբերի, որի կարիքը վերջերս շատ էիք զգում: Կարող եք պատասխաններ ստանալ կարևոր հարցերին, հասկանալ՝ դեպի ուր շարժվել, որոշել, թե ինչպես եք իրագործելու ձեր ծրագրերը: Կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել, և դուք վատ չեք զգա դիմել նրանց:
Դուք էներգիայով լի, կենսուրախ, բարյացակամ տրամադրված կլինեք: Շատերն ուրախ կլինեն շփվել ձեզ հետ, ավելի մոտիկից ծանոթանալ: Միայն ձեզանից կախված կլինի, թե ինչպես կզարգանան հարաբերությունները, որոնք այսօր կսկսվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Տագնապելու պատճառ չկա, իսկ ահա ուրախության առիթներ շատ կան: Օրը հաճելի անակնկալներ կբերի: Հաջող զուգադիպությունը կհուշի՝ ինչպես արագ ավարտել մեծ ժամանակ և ուժեր խլած գործը: Շահավետ գործարքներ կնքելու կամ համագործակցության մասին պայմանավորվելու շանս կլինի, ինչն էլ նկատելիորեն կմեծացնի ձեր եկամուտները:
Հավանական են անսովոր հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Որոշ Ցուլեր պատահական կհանդիպեն մանկության ընկերոջը, մյուսները կկարողանան շփվել նրա հետ, ում ժամանակին սիրահարված էին: Հին կապերը հեշտությամբ կվերականգնվեն, եթե ինքներդ ցանկանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրն արդյունավետ կանցնի: Գլխապտույտ հաջողությունների առանց ջանքերի հասնել չի ստացվի, բայց անհաղթահարելի արգելքներ էլ չեն առաջանա, դուք շատ բաների կհասնեք: Կարևոր կլինեն համառությունն ու նպատակասլացությունը, մանրուքների մեջ խորանալու, դրանց ուշադրություն դարձնելու ցանկությունը: Աշխատեք ավարտին հասցնել այն ամենը, ինչ կստանձնեք:
Անսովոր ծրագրեր կհայտնվեն: Ամենահեշտը մտածածը ընկերների հետ միասին իրագործելը կլինի. նրանք ձեզ կես խոսքից կհասկանան, հաճույքով կաջակցեն ու կօգնեն: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Թեթև, բարենպաստ օր է: Դուք արագ կհասնեք նպատակին, սխալներ չեք անի, այնպիսի արարքներ չեք գործի, որոնց համար ավելի ուշ պիտի զղջայիք: Հնարավոր են անսպասելի առաջարկներ: Դուք անմիջապես կհասկանաք, որ դրանց արժե համաձայնել ու հազիվ թե զղջաք ձեր այդ որոշման համար:
Հավանական են հաջող զուգադիպություններ, պատահականություններ, որոնց շնորհիվ կհասկանաք՝ ինչպես լուծել նախկինում շատերին փակուղու առաջ կանգնեցրած խնդիրները: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան, եթե նախաձեռնող լինեք: Սիրահարված Խեցգետիններին հաճելի անակնկալներ են սպասվում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Շրջապատողների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի, բայց դուք կգտնեք կոնֆլիկտից խուսափելու, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելու ձևը: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը: Ձեզ կհաջողվի ուրախացնել նույնիսկ ամենամռայլ մարդկանց, և նրանք սովորաբար շնորհակալ կլինեն ձեզ դրա համար:
Օրը բարենպաստ է աշխատանքի, ինչպես նաև ֆինանսների հետ կապված հարցերը լուծելու համար: Դուք բաց չեք թողնի եկամուտները մեծացնելու հնարավորությունը: Երեկոն հրաշալի է ապագայի մասին մտորելու համար: Կարող եք ծրագրեր կազմել ու քննարկել, ընկերների հետ պայմանավորվել համատեղ գործերի մասին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Պատրաստ եղեք հիշել հին խնդիրների մասին, վերադառնալ կիսատ արված գործերին, զբաղվել նրանով, ինչն արդեն ձեր սրտով չէ: Կարևոր կլինի մտերիմների աջակցությունը, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում հնարավորություն կունենաք լուծել ընտանեկան խնդիրները, հարթել հարաբերությունները հարազատների հետ, վերջ տալ կոնֆլիկտներին ու տարաձայնություններին:
Անսպասելի իրադարձությունների պատճառով ստիպված եք լինելու հրաժարվել մտածածից: Սկզբում դա ձեզ կվշտացնի, բայց ավելի ուշ կգտնեք ստեղծված իրավիճակից օգուտ քաղելու ձևը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրը վատ չի դասավորվի, եթե զգույշ ու խելամիտ լինեք: Չարժե տրվել գայթակղություններին և առաջնորդվել հույզերով: Կարգապահությունը, կազմակերպվածությունն ու առողջ բանականությունը ձեզ հետ կպահեն սխալներից ու չմտածված արարքներից:
Ձեր մեջ ուժ գտեք դիմակայելու գայթակղություններին, շատ բան ռիսկի մի ենթարկեք: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, վեճեր դատարկ բաների պատճառով: Դուք տհաճությամբ զիջումների կգնաք, արագ կսկսեք բարկանալ, եթե ինչ-որ մեկը չհամաձայնի ձեզ հետ: Բայց շուտով բոլոր դժվարությունները կհաղթահարվեն, հարաբերությունները կրկին ներդաշնակ ու վստահելի կդառնան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Բարենպաստ օր է շփումների համար. լավ կանցնեն և՛ ծրագրված, և՛ պատահական հանդիպումները: Հնարավոր են անակնկալներ, նվերներ ու դրամական մուտքեր, ուշադրության նշաններ, որոնք ձեզ շատ կուրախացնեն:
Շրջապատողների համար ինչ-որ օգտակար բան անելու հնարավորություն կունենաք, և դա ձեզ կուրախացնի: Դուք միշտ պատրաստ կլինեք աջակցել նրանց, ովքեր դժվարությունների են բախվել: Շրջապատողները շնորհակալ կլինեն ձեզ դրա համար: Ֆինանսական գործերում զգույշ է պետք լինել: Նշանակալի ծախսերի կարիք կլինի, իսկ ձեր խնդիրը կլինի գլուխ հանել, թե որ ծախսերն են անհրաժեշտ, իսկ որոնցից կարելի է հետ կանգնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հանգստություն պահպանեք, հույզերին էլ մի տրվեք: Դա էլ բավական կլինի լուրջ դժվարություններից խուսափելու համար: Հնարավոր են տհաճություններ ու փոքրիկ թյուրիմացություններ, բայց վշտանալու կարիք չկա: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, դուք բոլոր խնդիրներից գլուխ կհանեք: Կարևոր որոշումները աշխատեք ինքնուրույն ընդունել: Այստեղ ուրիշների խորհուրդները տեղին չեն:
Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք տեղին կլինեն, քանի որ ծախսերը, այդ թվում՝ չծրագրված, այսօր շատ հավանական են:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հնարավոր են ցավալի թյուրիմացություններ, մանր-մունր խնդիրներ: Դրանց պատճառով անհանգստանալու կարիք չկա, դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Որոշումներ ընդունելուց առաջ աշխատեք իրավիճակն ընդհանուրի մեջ գնահատել. մանրուքներին ավելորդ ուշադրությունը կարող է շեղել: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, բայց լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա:
Գումարին վերաբերող ցանկացած որոշում պիտի լավ մտածված լինի: Մի շտապեք գնել ամենն, ինչ ձեզ դուր է եկել: Դուք ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք, որ այսօր խնայող եք եղել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը զարմանալի անակնկալներ կբերի: Դուք հնարամիտ կլինեք, այդ իսկ պատճառով նպատակին հասնելու ոչ մի հնարավորություն բաց չեք թողնի: Պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, բայց դա ձեզ չի անհանգստացնի: Ամեն ինչ լավ կստացվի:
Հարմար օր է հյուրեր ընդունելու, ընտանեկան երեկույթներ ու տոներ կազմակերպելու համար: Կարող եք վերականգնել հին հարաբերությունները, վերջ տալ ձեզ համար թանկ մարդկանց հետ տարաձայնություններին ու վեճերին: Դուք անպայման կգտնեք սիրելիին ուրախացնելու ձևը, նա էլ նույն ձևով կպատասխանի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվա առաջին կեսին ուշադիր եղեք: Այդպես ոչ մի կարևոր բան բաց չեք թողնի, սխալներ չեք անի ու ճիշտ որոշումներ կընդունեք: Լուրջ գործերի հարցում մի շտապեք. օրվա երկրորդ կեսը դրանց համար ավելի հարմար կլինի: Այդ հատվածում շրջապատողների հետ պայմանավորվելն էլ ավելի հեշտ կլինի:
Երեկոն հարմար է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց շատ կարոտել եք: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, ընդհանուր ծրագրեր էլ կհայտնվեն: Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ սիրային բնույթի: Չեն բացառվում ամենամտերիմներից մեկի հետ կապված լավ նորությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: