Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը, ով օրերս է մայրացել, լուսանկար է հրապարակել նորածին որդու հետ։
Սոֆյա Պողոսյանի և դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանի որդին լույս աշխարհ է եկել օգոստոսի 18-ին Միացյալ Նահանգներում, ուր դերասանուհին տեղափոխվել էր երեխայի ծնունդից ամիսներ առաջ։
«1 շաբաթ առաջ մեր կյանքն իմաստավորվեց»,- հրապարակված լուսանկարին կից գրել է դերասանուհին։
Նշենք, որ դերասանուհին առաջին անգամ է մայրիկ դռնում, Աշոտն առաջին ամուսնությունից դուստր ունի։