Լոնդոնի Բարձր դատարանի դատավոր Էնդրյու Մաքֆալենի վճռի համաձայն՝ արքայազն Ֆիլիպի կտակը 90 տարի գաղտնի կպահվի, որպեսզի պաշտպանվեն հանգուցյալի կնոջ՝ Էլիզաբեթ Երկրորդ թագուհու արժանապատվությունն ու հեղինակությունը, գրում է The Guardian-ը:
«Անհրաժեշտ է բարձրացնել այս փոքր խմբի մարդկանց կյանքի իսկապես անձնական կողմերի պաշտպանությունը, որպեսզի պահպանվի միապետի և նրա ընտանիքի մերձավորների արժանապատվությունը»,- ասել է Մակֆալենը:
Արքայազն Ֆիլիպը մահացել է 2021 թվականի ապրիլի 9-ին՝ իր 100-ամյակից երկու ամիս առաջ։