Մայամիում երեկ ցուցադրվել է Louis Vuitton-ի տղամարդկանց հագուստի վերջին հավաքածուն, որը ստեղծվել է նոյեմբերի 28-ին քաղցկեղից մահացած Վիրջիլ Աբլոուի կողմից։ 41-ամյա Քիմ Քարդաշյանն ու 44-ամյա Քանյե Ուեսթը ևս ներկա են գտնվել՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց ընկերոջը և մեր ժամանակների ամենաազդեցիկ ու տաղանդավոր դիզայներներից մեկին։ Ծնողներին ուղեկցել է նրանց ութամյա դուստրը՝ Նորթը։
Վերջերս Ուեսթը հայտարարել էր իր կնոջ և երեխաների հետ վերամիավորվելու ցանկության մասին: Ցավոք, նրանց հանդիպման պատճառը բոլորովին ուրախալի չէր։ Ամուսիններն ու իրենց դուստրը նստել են առաջին շարքում և մինչև վերջ դիտել շոուն։
Miami Marine Stadium մարզադաշտում տեղի ունեցած շոուն ավարտվել է գեղեցիկ և հուզիչ հրավառությամբ՝ երկնքում հայտնվել են դիզայների անվան սկզբնատառերը, իսկ հետո Virgil was here գրությունը, որը թարգմանաբար նշանակում է «Վիջիլը եղել է այստեղ»։
Քարդաշյանին և Ուեսթին Աբլոյի հետ կապում է երկար տարիների ընկերությունը։