«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, մեկնաբանել է ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխությունում Ռոնալդուի հատուկ մրցանակ ստանալը։ 36-ամյա հարձակվողը մրցանակ է ստացել ազգային հավաքականում գոլերի քանակով համաշխարհային ռեկորդի համար (115)։
«ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակ։ Պատմության լավագույն ռմբարկուն։ Թող Աստված շարունակի օրհնել քեզ: Դու եզակի ես։ Շնորհակալ ենք մեզ այդքան ուրախություն պարգևելու և հաստատակամություն ու վճռականություն սովորեցնելու համար: Մենք սիրում ենք քեզ, հայրիկ»,- գրել է Ռոդրիգեսը։
Посмотреть эту публикацию в Instagram