Դերասան Դենիել Ռեդքլիֆը կմարմնավորի Ալ Յանկովիչին՝ երաժշտի մասին կենսագրական ֆիլմում, հայտնում է Deadline-ը։
Յանկովիչը հայտնի է դարձել աստղերի իր պարոդիաներով։ Նա «Գրեմմիի» հնգակի մրցանակակիր է։ Նրա 2014 թվականի «Mandatory fun» ձայնասկավառակը դարձել է պատմության մեջ առաջին կատակերգական ալբոմը, որն առաջին տեղն է զբաղեցրել Billboard Top 200-ում։
Կենսագրական ֆիլմի սցենարը գրել է ինքը՝ Յանկովիչը՝ Էրիկ Ափելի հետ համագործակցությամբ։ Ֆիլմը կոչվում է «Weird: The Al Yankovic Story»: 2010 թվականին երաժիշտը նույն անվանումով կարճամետրաժ ֆիլմ է թողարկել։
Կենսագրական ֆիլմի ստեղծողները խոստանում են ոչինչ չթաքցնել: Ֆիլմն ուսումնասիրում է հայտնիի կյանքի բոլոր ասպեկտները՝ սկսած նրա մանկությունից մինչև կարիերայի արագ աճը:
Դենիել Ռեդքլիֆը հայտնիություն է ձեռք բերել Հարի Փոթերի դերով, որը հիմնված է Ջ.Կ. Ռոուլինգի գրքերի վրա։
Յանկովիչի կենսագրական ֆիլմի նկարահանումները կսկսվեն Լոս Անջելեսում՝ փետրվարի սկզբին: