Կոնստանտին Մելաձեի դուստրը՝ 17-ամյա Լիան, մասնակցել է «Ուկրաինայի ձայնը» նախագծին և իր ելույթով հիացրել ժյուրիի անդամներին։ Աղջիկը չափազանց հուզված էր ելույթի ժամանակ, սակայն հիացրեց բոլորին։
Լիան նշեց, որ երաժշտությամբ զբաղվում է 10 տարեկանից, սակայն վերջերս է հասկացել, թե ինչու է դա անում։
«Մեքենայի մեջ հայրս լսում էր, թե ինչպես եմ ես ձայնակցում իր երգերին։ Երբեմն, ասում էր, որ ես օրիգինալից լավ եմ երգում, երբեմն, մի բառ էր ասում ՝ «գեղեցիկ է»։ Շատ հաճելի է, երբ նա հպարտանում է ինձնով, դրանից շատ եմ ոգեշնչվում»,- պատմել է Մելաձեի դուստրը։
Ժյուրիի անդամները նկատեցին, որ աղջկա համար սա հրաշալի հնարավորություն էր դուրս գալու հայրիկի անվան ստվերից, քանի որ իրենցից որևէ մեկը չգիտեր՝ ով է երգում, բայց պտտվեցին։ Լիան ընտրել է Նադյա Դորոֆեևայի թիմը։